կարևոր
1224 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-28 13:43

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց 10 միլիոն դրամով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց 10 միլիոն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամ՝ մի շարք խախտումների համար:

«Հանձնաժողովի կողմից իրականացված՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով սահմանված՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դիմող անձի համակարգի միացման համար սահմանված ժամկետների գերազանցման դեպքեր»- նշված է հայտարարության մեջ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։