կարևոր
2494 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-28 13:31

Թուրքիայում չեն աշխատում առաջատար սոցցանցերը Իդլիբում իրադրության սրվելու ֆոնին

Թուրքիայում չեն աշխատում առաջատար սոցցանցերը Իդլիբում իրադրության սրվելու ֆոնին

Թուրքիայի օգտատերերը շարունակում են դժվարություններ կրել Facebook-ից, Twitter-ից, Instagram-ից եւ YouTube-ից օգտվելու հարցում այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին սիրիական Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Թուրքիայում սոցցանցերի հասանելիության հետ կապված խնդիրներն սկսվել են գիշերը՝ զինվորականների զոհվելու մասին առաջին հաղորդագրություններից հետո: Անկարայում «ՌԻԱ Նովոստիի» թղթակցական կետում Երեւանի ժամանակով 11:40-ի դրությամբ առաջվա պես բացակայում էր առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերի հասանելիությունը:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները սոցցանցեր մուտքն արգելափակել էին 2016 թվականի հուլիսին խոշոր ահաբեկչական գործողություններից հետո եւ հեղաշրջման փորձի ժամանակ:

Downdetector ծառայության տվյալներով՝ խնդիրներ կան նաեւ շարժական ինտերնետի խոշոր պրովայդերների եւ Google-ի հասանելիության կապակցությամբ: