կարևոր
1247 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-28 13:02

Մահացել է Су-34-ի գլխավոր կոնստուկտոր Ռոլանդ Մարտիրոսովը

Մահացել է Су-34-ի գլխավոր կոնստուկտոր Ռոլանդ Մարտիրոսովը

85 տարեկանում վախճանվել է բազմաֆունկցիոնալ ռազմաճակատային ռմբակոծիչ Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Ռոլանդ Մարտիրոսովը (Մարտիրոսյան): Մարտիրոսովը ծնվել է 1935-ի հոկտեմբերի 6-ին, լեգենդար Չարդախլու գյուղում, որն աշխարհին տվել է Խորհրդային միության 2 մարշալ, 12 գեներալ, 7 ԽՍՀՄ հերոս:

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը ավարտելուց հետո, Մարտիրոսովը սկսել է աշխատել Սուխովի անվան «Փորձարարական կոնստրուկտորական բյուրո»-ի գլխավոր դիզայներ Պավել Օսիպովիչ Սուխոյիի անմիջական ղեկավարության ներքո:

Նա մասնակցել է Су-ապրանքանիշի ինքնաթիռների (Су-7бкл, Су-15, Су-24, Су-25, Су-27, Су-27К) ստեղծմանը: