06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Իրանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան ժամանակավորապես արգելվել է։ Որոշումը ուժի մեջ է մտել փետրվարի 28-ին: Այս մասին ասվել է կառավարության կայքում:
«Որոշում է ընդունվել Ռուստանի Դաշնության պետական սահմանով Իրանից ուսման, աշխատանքի, ինչպես նաև զբոսաշրջության նպատակներով եկող քաղաքացիների մուտքի ժամանակավոր դադարեցման մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ՌԴ կառավարությունը հանձնարարել է արտգործնախարարությանը ժամանակավորապես դադարեցնել վիզաների մշակումը և տրամադրումը Իրանի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքում 2019-ի դեկտեմբերի վերջին գրիպանման նոր վիրուս է բռնկվել, որը ավելի ուշ ստացավ կորոնավիրուս անվանումը։ ԱՀԿ-ն վիրուսի բռնկման կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել պաշտոնական անվանում ` COVID-19:
Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Փետրվարի 28-ի դրությամբ նոր կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 48 երկրում՝այդ թվում նաև Իրանում, որտեղ վարակվածների թիվը հասել է 245-ի, նրանցից 26-ը մահացել են:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ին Հայաստանը ևս որոշում է ընդունել երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղարդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: