կարևոր
3607 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-28 12:16

«ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չեմ արել». Էդուարդ Մարտիրոսյան

«ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չեմ արել». Էդուարդ Մարտիրոսյան

ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը, փետրվարի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

«Ազգային անվտանգության ծառայությունն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել»,- ասել է Մարտիրոսյանը:

Ադրադառնալով Դիանա Հարությունյան ֆեյք էջի գործին ԱԱԾ տնօրենը ասել է, որ քրեական գործ է հարուցված և պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։ 3 քրեական գործ է հարուցվել նաև մյուս ֆեյք էջերի նկատմամբ, նախաքննությունը շարունակվում է։ Իսկ այն ֆեյք էջերը, որոնք սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, ԱԱԾ-ի կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Արձագանքելով հարցին, թե պաշտոնյաների նոր ձերբակալությունների պետք է սպասել, ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն պատասխանել է.

«Եղել են ձերբակալություններ և կլինեն։ Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է»։