29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում: Լուրը հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապևտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն և բուժում:
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։
Արդյունքում, դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, և նշանակվել են համապատասխան բուժումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։