կարևոր
2704 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-28 10:48

Հայտնի են բռնցքամարտիկների անունները, ովքեր կպայքարեն ՕԽ-ի վարկանիշային մրցաշարում

Հայտնի են բռնցքամարտիկների անունները, ովքեր կպայքարեն ՕԽ-ի վարկանիշային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերի համար նախատեսված առաջին վարկանիշային մրցաշարին:

 Օլիմպիական խաղերի վարկանիշի համար տարբեր քաշային կարգերում կպայքարեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝  51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում: