կարևոր
1338 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-28 10:22

Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է սպանվել

Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է սպանվել

Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող է սպանվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Հաթայի նահանգի նահանգապետ Ռահիմ Դողանը: Նահանգը սահմանակից է Սիրիային: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Դողանը, ավիահարվածը հասցրել են «սիրիական ռեժիմի» ռազմաօդային ուժերը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա:

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Սիրիայում կենդանի ուժի կորուստների մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն. այն շարունակվել է շուրջ վեց ժամ: Փետրվարի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրել է Իդլիբի իրադրության ապաԷսկալացիայի վերաբերյալ համաձայնության խախտման մեջ: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովի խոսքով՝ Անկարան «շարունակում է ապօրինի զինված կազմավորումների գործողությունների օժանդակումը հրետանու կրակով եւ հետախուզական-հարվածային անօդաչու օդուժի կիրառմամբ»: