կարևոր
1718 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-27 22:00

Օղակաձև զբոսայգում կհիմնվի սքեյթ-պարկ

Օղակաձև զբոսայգում, Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, արդեն այս տարվա կեսերին հանրային կհիմնվի սքեյթ-պարկ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը»,- նշել է Կարապետյանը: