կարևոր
2048 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-27 19:54

ՀՀ-ում կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել պարզաբանելով, որ այսօր միանգամից 2 կեղծ լուր է շրջանառվել հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ։

Նախարարը տեղեկացնում է , որ  մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած  քաղաքացու մոտ։

«Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»,-ֆեյսբուքյան էջում գրառել է նախարարը։