կարևոր
2649 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-27 19:42

Սահմանադրական դատարանը դիմացավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ փորձությանը. Արթուր Ղազինյան

«ՀՀ Սահանադրական դատարանը դիմացավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ փորձությանը՝ դիմագրավելով քաղաքական իշխանության աննախադեպ ճնշումներին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անկեղծանալով, որ  վայրկյան անգամ չի կասկածել ՍԴ դատավորների կամային հատկանիշներին և իրավաբանական արժանապատվությանը:

«ԿԵՑՑԵ՜Ք, ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայակական իրավագիտության պատմության դասագրքերում:

Հ.Գ. Պատկերացնում եմ թե ինչ փութաջանությամբ այս հնարավորությունից կօգտվեր Վահե Գրիգորյանը՝ հաշվի առնելով նրա անաշխատ եկամուտ ստանալու մոլուցքն ու իրավական գաստրոլյոր բնույթը»,-գրել է Արթուր Ղազինյանը: