05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայաստանի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների մասնակցությամբ Noble partner 2020 բազմազգ վարժանքին, որը տեղի է ունենալու Վրաստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նաև հույս է հայտնել, որ հայկական կողմը կշարունակի ակտիվորեն ներգրավել նաև ապագայում կայանալիք զորավարժություններին: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող նախարարը հանդիպել է իր պաշտոնակից Դավիթ Տոնոյանի հետ: Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ պաշտպանական բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին էլ ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են միջոցառումներ՝ ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշպանության, լեռնային պատրաստության ոլորտներին առնչվող: