կարևոր
2512 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-27 18:14

Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով

Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի 81109 հաստատված դեպք:
Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից  2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով:
Վիճակագրական տվյալները փոխանցում է Հայաստանի Առողջապահության նախարարությունը։ 

 Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի,ժամը 14:00 դրությամբ այդ երկրում  կորոնավիրուսային հիվանդությամբ  հաստատված դեպքերի թիվը
կազմել է 78631, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 32,654: Գրանցվել է 2747 մահ:
 Ըստ նույն աղբյուրի`փետրվարի 27-ի, ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է 82206 հաստատված դեպք:
Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է  3575 դեպք: CՕVID-19-ի դեմ պայքարի համալիր միջոցառումները՝  սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են:
Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով: 
 Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ: 
Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով: