20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկերում և նժույգ թափերում:
Դավթյանն անձամբ է լուրը հաղորդել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հիմա այդքան էլ լավ մարզավիճակում չեմ, քանի որ վնասվածքի պատճառով քիչ էի մարզվում դեկտեմբեր ամսից սկսած: Ես բուժվում էի բավականին երկար ժամանակ, բայց այն կրկին զգացնել է տալիս»,-ասել է նա, մանրամասնելով, որ Օլիմպիական խաղերում հանդես կգա երկու գործիքի վրա` հենացատկեր և նժույգ թափեր:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մարզաձևերում:
Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին: