Երևանում այս տարի նախատեսվում է կառուցել մեկ վերգետնյա անցում: Այս մասին հաղորդել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:
«Կառուցվելու է մեկ վերգետնյա անում: Այսպիսով Երևանում ունենալու ենք 31 վերգետնյա հետիոտնային անցում: Իրականացվելու են նաև 4 ստորգետնյա անցումների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կնպաստեն երթևեկության անվտանգությանը»,-ասել է Գալստյանը:
2020 թվականին նախատեսվում է Երևանում կատարել 577 հազար քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ, 402 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ: