կարևոր
2560 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-27 16:13

Ուկրաինացիների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Ուկրաինացիների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Ուկրաինացիների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է interfax.com.ua կայքը` հղում անելով իտալական Fanpage պարբերականին:

«Աղջիկը, որը մի քանի օր իրեն վատ էր զգում, երեկ գնացել է Սան Լուկա դի Վալլո դելլա Լուկանիայի հիվանդանոց, որտեղ կորոնավիրուսի թեստ է անցել, որը դրական պատասխան է տվել: Կորոնավիրուսի առկայությունը պետք է հաստատվի Հռոմի Սպալանցանիի անվան ինստիտուտի կողմից: Ընտանիքի անդամները և բոլոր նրանք, ովքեր շփվել են աղջկա հետ, որոշ ժամանակ կանցկացնեն կարանտինում»,-ասված է հաղորդագրության մեջ: