կարևոր
931 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-27 15:21

39-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը

39-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը

Փետրվարի 24-ին՝ ժամը 21։00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին՝ ժամը 22։00-ին, ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը: Նախապատրաստվում են նյութեր: