12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Փետրվարի 24-ին՝ ժամը 21։00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին՝ ժամը 22։00-ին, ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը: Նախապատրաստվում են նյութեր: