կարևոր
1337 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-27 15:00

Ատոմեքենաների ներմուծումը գրեթե դադարել է

Ատոմեքենաների ներմուծումը գրեթե դադարել է

Մաքսասակագնային նոր ընթացակարգերի կիրառումից հետո, ինչպես և սպասվում էր, տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան գրեթե դադարել է։ 

Հունվարին մաքսազերծվել են բացառապես այն տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսազերծման նախնական հայտարարագիր էր ներկայացվել։ Խոսքը շուրջ 4,5 հազար ավտոմեքենայի մասին է։ Մինչև հունվարի 31-ը ներմուծվելու դեպքում դրանց սեփականատերերը հնարավորություն ունեին մաքսազերծում իրականացնել նախկին ընթացակարգով։ Սակայն այդ հնարավորությունից ոչ բոլոր են կարողացել օգտվել։

Սահմանված ժամկետում նախկին ընթացակարգով մաքսազերում է անցել 3,8 հազար տրանսպորտային միջոց։

Փետրվարին, երբ այլևս ընդհանրապես դադարեցին գործել նախկին ընթացակարգերը, մաքսազերծված ավտոմեքաների թիվը կտրուկ կրճատվել է։ Այդ ամիսն նոր մաքսային սակագներով, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, մաքսազերծվել է ընդամենը 100-ին մոտ տրանսպորտային միջոց։

Ակնկալվում է, որ մինչև ամսվա վերջ և հետագա ամիսներին այդ ցուցանիշը կարող է հասնել ամսական 150-200-ից։

Այն դեպքում, երբ անցած տարվա վերջին ամիսներին մեկ օրում էր ներմուծվում այդքան ավտոմեքենա։ Միայն դեկտեմբերին մաքսազերծվել է շուրջ 33,5 հազար տրանսպորտային միջոց, որի արդյունքում պետական բյուջե է մուտք եղել ավելի քան 16 մլրդ դրամ։

Նշենք, որ բազմաթիվ ապրանքների համար 1 տարով հետաձգվել է այս տարվա հունվարի 1-ից նախատեսված նոր մաքսատուրքերի կիրառման պահանջը։ Բայց տրանսպորտային միջոցները դուրս են մնացել այդ ցանկից։

Աղբյուրը` Փաստինֆո