09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այո, պարզվեց, որ կորոնավիրուսի թեստն ինձ մոտ դրական է, անհանգստանալ չարժե, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, որ մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,-ասել է պատգամավորը, որի հայտարարության տեսանյութը հրապարակվել է IRIB հեռուստառադիոընկերության Telegram-ալիքով: Զուլնուրը պատգամավոր է Ղոմից. քաղաք եւ համանուն նահանգ, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշն առավել մեծն Է:
Ավելի վաղ իրանցի մեկ այլ խորհրդարանական՝ Մահմուդ Սադեքին էր հայտնել, որ վարակվել է կորոնավիրուսով։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է 245-ի, մահացել է 26 մարդ: