24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կառավարության փետրվարի 27-ի նիստում որոշում կայացվեց հաստատել Հայաստանի տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը:
«Այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի եւ դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Այս արգելքը վերաբերում է մասնավորապես վառելափայտին, գերաններին»,- նշել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարի խոսքով, այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա միեւնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:
Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։