կարևոր
2744 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-27 11:47

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է

«Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում դել Պիերոն տեսանյութ է հրապարակել Երևանի տեսարանով, որում  երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է լեգենդար ֆուտբոլիստը Հայաստան ժամանել: 
 Ալեսանդրո դել Պիերոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 1995-2008 թվականներին:
Դել Պիերոն Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլով: Նա 19 տարի խաղացել է «Յուվենթուս»-ում,11 տարի եղել է թիմի ավագը և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։