Ադրբեջանից վերադարձած Վրաստանի երկու քաղաքացի բարձր ջերմությամբ տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին է հաjտնում է Վրաստանի առաջին ալիքի կայքը:
Ստացված տեղեկության համաձայն` նրանք տեղափոխվել են հիվանդանոց, երբ սահմանին ստուգման ժամանակ նրանց ջերմությունը բարձր է եղել: Նրանցից անալիզներ կվերցվի` նոր տիպի կորոնավիրուսի առկայությունն օրգանիզմում ստուգելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 26-ին Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: