կարևոր
843 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-27 10:33

Իրանը սահմանափակել է ներքին ուղեւորությունները կորոնավիրուսի հետևանքով

Իրանը սահմանափակել է ներքին ուղեւորությունները կորոնավիրուսի հետևանքով

Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում այն անձանց ուղեւորությունները սահմանափակելու մասին, որոնց մոտ COVID-19 կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ կան:

«Քաղաքներում կարանտին մտցնելու փոխարեն մենք պատրաստվում ենք սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ում մոտ վարակում է կասկածվում, կամ նրանց նկատմամբ, ովքեր վարակված են»,- ասել է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին մամուլի ասուլիսում՝ հորդորելով երկրի բնակիչներին՝ չճամփորդել: Նրա խոսքով՝ քաղաքների մատույցներում կտեղաբաշխվեն հատուկ խմբեր, որոնք կչափեն մարդկանց ջերմությունը եւ «կկանգնեցնեն նրանց, ովքեր վարակված են կամ ում մոտ վարակում է կասկածվում»: Բոլոր նրանք, ում կկասկածեն կորոնավիրուսով վարակվելու մեջ, կարանտինի կենթարկվեն 14 օրով:

Նամակին նաեւ հայտնել է, որ սահմանափակումներ կդրվեն շիաների մի քանի սրբազան վայրեր այցելությունների վրա, ներառյալ Իմամ Ռըզայի տաճարը Մեշհեդում եւ Ֆաթիմա Մասումեի տաճարը Ղոմում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 140 դեպք, 19 մարդ մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: