կարևոր
1558 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-27 10:04

Հրդեհ` էլեկտրական ենթակայանի մոտակայքում

Հրդեհ` էլեկտրական ենթակայանի մոտակայքում

Փետրվարի 26-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում այրվում է էլեկտրական սյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովտաշեն գյուղում գտնվող ենթակայանի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին, մարվել՝ 18:28-ին: Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ և 4 հատ փայտե էլեկտրական սյուն՝ մասամբ: