կարևոր
2082 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-26 22:45

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է «Ալիք» մեդիան։ 

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: