19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Փետրվարի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա):
Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններին և ձևավորված սերտ գործակցությանը:
«Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում։ Այն կշարունակի իր արդյունավոր ներդրումն ու նպաստը բերել թե´ պետությունների կապերի զարգացման գործընթացին և թե´ Ավստրալիայի առաջընթացին»,- հաստատել է Ամենայն հայոց հայրապետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը շեշտել է Ավստրալիայի բազմազգ երկրում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: Վերջինս հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի գործուն մասնակցությամբ երկրում ձևավորված միջեկեղեցական սերտ փոխգործակցությանը, որի վկայությունը Ավստրալիայի Եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության այցն էր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: