կարևոր
1753 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-26 16:55

Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում գտնվող «էլիտար» համարվող հայտնի զորամաս այցելությունից

Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում գտնվող «էլիտար» համարվող հայտնի զորամաս այցելությունից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ այցելել է Արցախում գտնվող «էլիտար» համարվող հայտնի զորամաս: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ այցելել ենք այդ զորամաս: Զինծառայողների հետ առանձնազրույցներ ենք ունեցել, երեք հոգի կալանավորված են, նաև նրանց հետ ենք առանձնազրույց ունեցել Շուշի քրեակատարողական հիմնարկում»,- ասել է Թաթոյանը: