կարևոր
2343 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-26 16:04

Հունաստանի իշխանությունները հաստատել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հունաստանի իշխանությունները հաստատել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակումը հայտնաբերել են Սալոնիկում 38-ամյա կնոջ մոտ, ով ժամանել Էր Իտալիայից:

Գերատեսչության հայտարարության համաձայն, կինը տեղավորվել Է Սալոնիկի հիվանդանոցում, իսկ բոլոր նրանք, ովքեր նրա հետ շփվել են վերջին օրերին, կամավոր մեկուսացվել են:

Ի դեպ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն Է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին եւ բժիշկներին, ովքեր զբաղվում են նրանց բուժմամբ:

«Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված պացիենտներին եւ առողջապահության աշխատողներին, որոնք նրանց բուժում են, ինչպես նաեւ քաղաքացիական իշխանություններին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են պացիենտներին օգնելով եւ աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»- նշել է Հռոմի պապը։