կարևոր
704 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-26 15:38

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ Է բռնկել նավթավերամշակման գործարանում

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ Է բռնկել նավթավերամշակման գործարանում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Քարսոն քաղաքում խոշոր հրդեհ Է բռնկել Marathon Petroleum վառելիքային ընկերության նավթավերամշակման գործարանում: Այս մասին պաշտոնական Twitter-ում հայտնել են նահանգի հրշեջ ծառայությունները:

Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ բռնկմանը նախորդել Է պայթյուն: Հրշեջ ծառայություններին հաջողվել Է հսկողության տակ վերցնել կրակը:

Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 25-ին տեղական ժամանակով 22:50-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 26-ի առավոտյան 10:50-ին): Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: