կարևոր
2135 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-26 15:07

«Այո»-ի լոգոն 1991 թ. անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնությունն է

«Այո»-ի քարոզարշավի տարբերանշանի համար հայտարարվել էր մրցույթ: Շրջանառության մեջ դրված լոգոյի հեղինակին վճարվել է  շուրջ 6000 ամերիկյան դոլար։ Սակայն Սուրեն Պապիկիյանի,  ասուլիսից կարճ ժամանակ հետո համացանցում շրջանառության մեջ դրվեց դեռ՝  1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի քարոզարշավի համար պատրաստված պաստառի մի լուսանկար, որտեղ ներկա՝ «Այոյի» ճիշտ նույն  պատկերն է։ Տարբերանշանի հեղինակի անունը չի նշվում, թեեւ այս նույն տառատեսակը շատ նման է՝՝ 2019-ի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության հանրաքվեի արդեն 28-ամյակին նվիրված պաստառների տառատեսակին։ Տոնակատարությունների պաստառները փակցված են, բայց քերականական սխալներով: Հանրապետություն ու անկախություն բառերի տողադարձը սխալ է կատարված, ոմանց համար էլ գրությունն է դժվար ընթեռնելի: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ոչ թե տողադարձը ճիտ չեն կարողացել անել, այլ դիզայնն է այդպես ընտրվել:
 

  Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում այս առիթով գրել է․  «Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։ Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։ Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»,- գրել է Արսեն Բաբայանը։

 Բաբայանի հրապարակման տարածումից հետո թեմային արձագանքել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  մասնավորապես, իր էջում հրապարակելով
1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոն և կից գրելով. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»․․․