24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վորոնեժում՝ փետրվարի 24-ի առավոտյան, հնչած կրակոցներից տուժած, հայազգի 24-ամյա երիտասարդը մահացել է։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ այս օրերին երիտասարդի հարազատներին իրենց աջակցությունն են բերել սփյուռքի մեծ թվով ներկայացուցիչներ։
Հաղորդվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան սպանվածի ընտանիքին պատկանող սրճարանի դիմաց: 24-ամյա երիտասարդը հեռախոսազանգի միջոցով, իր բարեկամի կողմից, հրավիրվել է Վորոնեժի կենտրոն զբոսնելու: Կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ գործարար հայրը՝ բացել է բակի դարպասները , որպեսի երիտասարդն իր մեքենայով կարողանա դուրս գա։ Հաղորդվում է, որ անհայտ անձն առնվազն հինգ անգամ է կրակել ուղևորատար մեքենայի դիմապակու վրա։ Արձակված փամփուշտներից 3-ը դիպել են երիտասարդին:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն կրակոցներ անձակողը վարձու մարդասպան է եղել։
Հարզատների կարծիրքով հաշվեհարդարի պատճառը հոր ծավալած ձեռնարկատիրական գործունեությունն է եղել և կրակոցները նախատեսված են եղել երիտասարդի հորը սպանելու համար։