10518 դիտում, 2020.02.26 12:46

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ՝ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով․ ԿԸՀ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ՝ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով․ ԿԸՀ

ԿԸՀ-ը հայտարարությամբ ծանուցում է, որ համացանցում հասանելի են Սահմանադրության փոփոխություննների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություննների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի` ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված են համացանցում՝ www.police.am հասցեով, համապատասխան հղում առկա է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված է նաև 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները որոնման հնարավորությամբ (ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում` https://www.elections.am/votersreg/)՝ որտեղ նշված է նաև այն տեղամասի համարը, որտեղ քաղաքացին կարող է մասնակցել  քվեարկությանը:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում  մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով»,-ասված  է Կենտրոնական ընտրական  հանձնաժողովի տարածած հայտարարության տեքստում։ 

:

 


 

կիսվել նյութով -