կարևոր
2406 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-26 12:24

Ինքնաթիռով վերադարձող ուղևորները տեղում կստուգվեն, իսկ Իրանցի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել , նշելով, որ Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժվում են նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ, իսկ Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողություն   իրականացնելու նպատակով Թեհրան է մեկնել  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը ։ Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջինների  ինքնազգացողությունը։ 

«Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմավում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:

Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»,-գրել է Արսեն Թորոսյանը: