11100 դիտում, 2020.02.26 11:55

«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից

«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը կիրականացնի մի քանի շերտերով: Փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց  շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, հավելելով, որ  ակտիվ քարոզչությունը  կմեկնարկի մարտի 2-ից և կընթանա մինչև ապրիլի 3-ը:

«Նպատակն է հանրությանը ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար»,- շեշտել է Պապիկյանը։  

Հիշեցնենք, որ Պապիկյանը, այս պահին գտնվում է արձակուրդում, սակայն ասուլիսի ընթաքում նշեց,որ հաջորդ շաբաթվա մեջ այց է կատարելու Վրաստանի Հանրապետություն: Այդ ընթացքում կվերադառնա աշխատանքի, այնուհետև  արձակուրդը կրկին կշարունակվի մինչև քարոզչության ավարտը։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել  քարոզարևշավին և անհրաժեշտ օրերին նա նույն պես պատրաստվում է մասնակցել  քարոզարշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում:

կիսվել նյութով -