01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը կիրականացնի մի քանի շերտերով: Փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, հավելելով, որ ակտիվ քարոզչությունը կմեկնարկի մարտի 2-ից և կընթանա մինչև ապրիլի 3-ը:
«Նպատակն է հանրությանը ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար»,- շեշտել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Պապիկյանը, այս պահին գտնվում է արձակուրդում, սակայն ասուլիսի ընթաքում նշեց,որ հաջորդ շաբաթվա մեջ այց է կատարելու Վրաստանի Հանրապետություն: Այդ ընթացքում կվերադառնա աշխատանքի, այնուհետև արձակուրդը կրկին կշարունակվի մինչև քարոզչության ավարտը։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել քարոզարևշավին և անհրաժեշտ օրերին նա նույն պես պատրաստվում է մասնակցել քարոզարշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում: