կարևոր
1211 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-26 11:32

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում հոսպիտալացվել  է  7 մարդ

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում հոսպիտալացվել  է  7 մարդ

Նոր կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում հոսպիտալացվել է՝ 7 մարդ, նրանցից 5-ը Իրանի քաղաքացիներ են:  Տեղեկությունը հրապարակել է այդ հանրապետության Առողջապահության նախարարությունը։ Այս պահի դրությամբ նրանցից միայն  մեկի մոտ է գրանցվել բարձր ջերմություն,իսկ մյուսների առողջական վիճակը գնահատվում է կայուն:
    Ավելի վաղ էլ 20 մարդ տեղափոխվել էր կարանտինային գոտի, վարակակիր լինելու կասկածանքով։