կարևոր
907 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-26 11:05

ՀԻՇԵՔ՝ հակառակորդի կոնտենտը չենք տարածում․ Ա․Մինասյան

Քաղաքագետ, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Մինասյանը ֆեյսբուքի իր էջում առաջարկել է հայ օգտատերերին չտրվել Ադրբեջանական հակահայ քարոզչությանն ու չտարածել հակառակորդի կողմից՝ Խոջալուի թեմայով պատրաստված նյութերը։  Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ 

«Սիրելիներս,

ոնց հասկանում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, էն որ խելոք կրթված մարդիկ են, հուսալով, որ պատասխան հարված չի ստանալու, էսօր անցել ա ագրեսիվ քարոզչական գործողությունների ու Խոջալույի թեմայով հրետակոծում ա։

Առաջարկում եմ մի քանի գործողություններ, որոնք անհրաժեշտ են առնվազն քիչ նյարդայնանալու ու պետության անկարողության պայմաններում Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը մեղմելու համար։

1. Նախ՝ ոչ մի դեպքում մի տարածեք հակահայկական նյութերը, որ գիշերը դրվել են ռուսական տասնյակ ԶԼՄ-ներում։ Քարոզչական վիրուսը կորոնավիրուսի նման բան ա, էտ վիրուսը ներս մի բերեք, ձեր լսարանին մի տարածեք։ Պողոսներն ահավոր խոցելի են, ու Աստված մի արասցե կոնտեքստը չհասկանան ու սկսեն ցանցը լցնել «թուրք ենք մորթել», «ապրի մեր վարչապետը» բնույթի հպարտ ռեֆլեքսիաներով։

2. Երկրորդ՝ նախորդ տարիներին հսկայական աշխատանք է տարվել, որի արդյունքները ցանցում կան։ Փորձեք տարածել դրանք։ Շատ կարևոր է, որ դա արվի այսօր՝ փետրվարի 26-ին։

3. Կան մասնագետներ, որոնց հետ կարելի է թեմայից խոսել ու նյութեր պատրաստել։ Եթե որևէ մեկին պետք լինի, գրեք, կհուշեմ։

ՀԻՇԵՔ՝ հակառակորդի կոնտենտը չենք տարածում։

ՄԻ ԱԼԱՐԵՔ՝ տարածում ենք գոնե այն, ինչ նախորդ տարիներին պատրաստվել ա»,- գրել է Արմեն Մինասյանը։