Նյու Դելիում` Հնդկաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նոր օրենքի դեմ սկզիբ առած զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով վերջին 3 օրերի ընթացքում զոհվածների թիվը հասել Է 20-ի: Վիրավորվել է ավելի քան 150 մարդ։
Ցույցերի պատճառով իշխանություններն արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարանները:
Հիշեցնենք, որ նշյալ օրենքը թույլ է տալիս Բանգլադեշի, Աֆղանստանի եւ Պակիստանի ոչ մահմեդական ներգաղթյալներին դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչը, ցուցարարների կարծիքով՝ խտրականություն է մահմեդականների դեմ: