կարևոր
2585 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-26 09:55

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ջրամբար և Գեղաձոր գյուղերում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ,

Շիրակի մարզի Աշոցք գյուղում,

Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա: