կարևոր
2352 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-25 22:39

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը․ Դավիթ Սանասարյան

«Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվեց»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը։

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։

Չեմ ուզում կրկնել թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել»,- գրել է Սանասարյանը։