12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իրանի հետ ՀՀ սահմանին փետրվարի 25-ի կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Ժամը 17:30-ի դրությամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։
«ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաեւ ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որեւէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։ Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»,- հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: