կարևոր
1896 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-25 18:04

Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունների քննարկումն ավարտվեց

      
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ավարտեց Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի եւ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունների քննարկումը:

Կողմերի ամփոփիչ ելույթները լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի մարտի 3-ին: