կարևոր
1051 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-25 17:38

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Կահիրեում 91 տարեկանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

Մինչեւ 2011թ. ռազմական հեղաշրջումը նա մոտ 3 տասնամյակ նախագահել է երկիրը: Հեղաշրջումից հետո Հոսնի Մուբարաքը մեղավոր էր ճանաչվել կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի օգտագործման եւ պետական միջոցների վատնման, ինչպես նաեւ հակակառավարական ցույցերի ժամանակ գրեթե 850 մարդու մահվան համար:

Մոտ 6 տարի բանտում անցկացնելուց հետո՝ 2017թ.-ին, Մուբարաքն ազատ էր արձակվել: