կարևոր
1617 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-25 16:56

Արարատի մարզում 3 մեքենաներ իրար են բախվել

Արարատի մարզում 3 մեքենաներ իրար են բախվել

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Հայանիստ գյուղում բախվել են Զանգակատուն գյուղի բնակիչ, 28 ամյա Սարգի Ս.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Ակակի Ք.-ի վարած DAF մակնիշի եւ Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Արթուր Շ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Արթուր Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: