կարևոր
3107 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-25 16:27

«Հայկական կողմը պասիվ չի եղել հակահայ ակտիվ քարոզչության հանդեպ»․ Արմինե Ադիբեկյան

«Հայկական կողմը պասիվ չի եղել հակահայ ակտիվ քարոզչության հանդեպ»․ Արմինե Ադիբեկյան

Խոջալուի իրադարձությունների 28-րդ տարելիցին ընդառաջ, ադրբեջանական հարցերով փորձագետ, «Խոջալու.նետ» կայքի հեղինակ Արմինե Ադիբեկյանն ընդգծել է, որ վերջին տասը տարիների ընթացքում մեկ վայրկյան անգամ հայկական կողմը պասիվ չի եղել հակահայ ակտիվ քարոզչության հանդեպ:

Ըստ Ադիբեկյանի, ցանկացած տեղեկատվություն ենթարկվում է վերլուծության, տրվում է նաեւ մասնագիտական եզրակացություն, որից հետո հրապարակվում է աշխարհի տարբեր երկրներում գործող պարբերականներում:

Ադրբեջանագետի խոսքով՝ 1992թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» մատուցելով, Ադրբեջանը պարզապես հաճոյանում է Թուրքիային, քանի որ վերջինն այն օգտագործում է՝ հավասարակշռելու եւ չեզոքացնելու 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը: