կարևոր
2271 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-25 15:29

Բաքվում չորս իրանցիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով

Բաքվում չորս իրանցիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով

Բաքվում Իրանի չորս քաղաքացիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով: Այդ մասին ասվում է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ։

«Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիներին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում են տեղավորել կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով»,- նշված է մամուլի տեղեկագրում:

Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, գրանցվել Է մահվան տասը դեպք, հաղորդում Է «ՌԻԱ Նովոստին»: