12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում Էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը:
ТК879 չվերթը գտնվում Է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում Է 132 մարդ, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ նրանց առողջական վիճակի մյուս ցուցանիշները: Նշվում Է, որ առնվազն 12 մարդու մոտ մարմնի բարձր ջերմություն Է դիտվում:
Իրանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը որոշում Է ընդունել մինչեւ մարտի 10-ը չեղարկել բոլոր թռիչքներն այդ երկիր, բացառությամբ դեպի Թեհրան եւ հակառակ ուղղությամբ: Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, գրանցվել Է մահվան տասը դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: