18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Միացյալ Նահանգների նախագահի՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրը արյունալի բախումներ են գրանցվել մայրաքաղաք Նյու Դելիում:
Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել Հնդկաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նոր օրենքի դեմ: Այն թույլ է տալիս Բանգլադեշի, Աֆղանստանի եւ Պակիստանի ոչ մահմեդական ներգաղթյալներին դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչը, ցուցարարների կարծիքով, խտրականություն է մահմեդականների դեմ:
Բախումների եւ անկարգությունների ժամանակ սպանվել է 6 քաղաքացի եւ մեկ ոստիկան: Մոտ 150 վիրավոր կա: