13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Սիրիայի սակրավորները շարունակում են ականազերծել Հալեպի արվարձաններում գտնվող Զահրե գյուղը, որը վերջերս ազատագրվել է գրոհայիններից. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Զահրեյում ահաբեկիչների պաշտպանության հիմնական գիծը տեղակայված էր բնակելի թաղամասերում: Տների առաջին, երկրորդ, երրորդ հարկերում `ամենուր, լավ ամրացված կրակակետեր են եղել: Նահանջելիս գրոհայիններին հաջողվել է զենք վերցնել իրենց հետ:
Ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել, քանի որ թաղամասն արդեն ազատագրված է եղել սիրիական հատուկ նշանակության ջոկատների կողմից:
Սակրավորները ամեն օր մոտ 30 այդպիսի վտանգավոր գործողություն են կատարում։ Անհայտ է, թե նման ահաբեկչական հենակետերից քանի՞սը կան Զահրեյի կենտրոնում՝ վարչական շենքի անավարտ մասնաշենքի տակ գտնվող թունելներում ։ Այս վարչական կորպուսը մի քանի տարի ծառայել է, որպես ահաբեկիչների գլխավոր հենակետ: